top of page

Մեր մասին

Ինչու՞ ընտրել մեզ
Մեր փորձառու և պրոֆեսիոնալ թիմը յուրաքանչյուր նախագծի մոտենում է մեծ պատասխանատվությամբ՝ ապահովելով բարձր կատարողականություն և որակյալ արդյունքներ: Մենք կարևորում ենք հաճախորդների հետ ճիշտ հաղորդակցումը նախագծի իրականացման ողջ ընթացքում, ինչն էլ մեզ հնարավորություն է տալիս ցանկացած նախագիծ բյուջեի սահմաններում և ճիշտ ժամանակին ավարտել՝ արժանանալով հաճախորդների գոհունակությանը:
Մեր մոտեցումը
Քանի որ մեզ համար յուրաքանչյուր նախագիծ գեղեցիկը ստեղծելու նոր հնարավորություն է, մեր աշխատանքային մոտեցման հիմքում ստեղծարարությունն է և մտածված դիզայնը: Նախագծի ողջ ընթացքում մենք ցուցաբերում ենք հաճախորդակենտրոն մոտեցում: Համագործակցության սկզբից մինչև ավարտ սերտորեն աշխատում ենք յուրաքանչյուր հաճախորդի հետ՝ հասկանալու նրանց պահանջմունքներն ու սպասելիքները, որպեսզի ստացված վերջնարդյունքը գոհացնող լինի և համապատասխանի հաճախորդի պատկերացումներին:

LEVEL ինտերիեր դիզայնի ընկերությունը հիմնադրվել է 2022 թ-ին՝ նպատակ ունենալով ինտերիեր դիզայինի միջոցով յուրաքանչյուր տարածք վերածել ոգեշնչող միջավայրի՝ գեղեցիկ լուծումներով և բարձր ֆունկցիոնալությամբ: Մեր պրոֆեսիոնալ ու ստեղծագործ թիմի գերնպատակը հաճախորդի կարիքների ու ցանկությունների լիարժեք բացահայտումն է և նախագծի հետ կապված սպասելիքների արդարացումը: Նոր նախագիծ սկսելիս առաջնորդվում ենք հետևյալ գաղափարով՝ լավագույնս օգտագործել յուրաքանչյուր քառակուսի մետրը:

22.jpg
bottom of page